Global Heritage Fund-ը ջանքեր է գործադրում հայկական հինավուրց Կարս մայրաքաղաքի մշակութային ժառանգության պահպանման համար

PanARMENIAN.Net - Global Heritage Fund կայքում տեղակայվել է մի տեսաերիզ, որը պատմում է հայկական հինավուրց մայրաքաղաք Կարսի մասին: Նշելով, որ հայկական մայրաքաղաք Կարսը ներկայումս գտնվում է Թուրքիայում` տեսաերիզի հեղինակները պատմում են. «Դարերի ընթացքում Կարսը պատկանել է Բյուզանդիային, Թուրքիային, Վրաստանին, Ռուսաստանին եւ Հայաստանին: Մինչեւ վերջերս Կարսի պատմական շրջանը աղքատ անասնաբուծական շրջան էր, մի քաղաք առանց կոյուղու եւ ինֆրակառույցների: Global Heritage Fund-ն աշխատում է Կարսի քաղաքապետարանի, Արեւելյան Անատոլիայի թուրքական կառավարության հետ պատմական հուշարձանների պահպանության, քաղաքային տնեսության վերականգնման, հասարակության եւ զբոսաշրջիկության զարգացման համար»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---