Սիմոն Մարտիրոսյանը երկրորդն է աշխարհի լավագույն ծանրորդների թվում![]() 21 փետրվարի 2020 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Մարզիկ Սիմոն Մարտիրոսյանը երկրորդն է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) 2019-ի աշխարհի լավագույն ծանրորդների վարկանիշում, ասվում է IWF-ի հայտարարության մեջ: Ավելի վաղ ֆեդերացիան 2019-ի աշխարհի լավագույն ծանրորդի կոչման քվեարկություն էր սկսել: 2019-ին Մարտիրոսյանը համաշխարհային նորռեկորդ է սահմանել և ոսկի նվաճել սեպտեմբերին Թաիլանդում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում 109 կգ քաշային կարգում: Նա բարձրացրել է 429 կգ և աշխարհի կրկնակի չեմպիոն հռչակվել։ Առաջին տեղում վրացի ծանրորդ Լաշա Տալախաձեն է: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մարտիրոսյանը կարժանանա Ռիոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալին, քանի որ չեմպիոն հռչակված Ռուսլան Նուրուդդինովի 2012-ի Լոնդոնի Օլիմպիական խաղերի դոպինգ թեսթերը դրական են եղել: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |