Տոնոյանը խիստ ցուցումներ է տվել ՌՈ-ին![]() 21 փետրվարի 2020 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ռազմական ոստիկանությանը խիստ ցուցումներ է տվել՝ շեշտելով կարգապահության ամրապնդման հարցի կարևորությունը և պահանջելով կտրուկ բարձրացնել օպերատիվ հետախուզական աշխատանքների որակը: Այդ մասին նախարարն ասել է խորհրդակցության ժամանակ, որտեղ քննարկվել են զինծառայության ընթացքում մահվան ելքով դեպքերի, դրանց կանխարգելման, ներկայիս օպերատիվ իրավիճակի, ՌՈ աշխատանքին առնչվող հարցեր: Տոնոյանը նաև մի քանի կադրային որոշում է կայացրել՝ պաշտոններից ազատելով մի քանի բաժնի պետերի: Նախարարը ռազմական ոստիկանության պետի օպերատիվ գծով տեղակալ, գնդապետ Ալեքսանդր Աղաջանյանին հանձնարարել է ժամանակավոր կատարել ՌՈ պետի պաշտոնական պարտականությունները: Զինված ուժերում 2020-ին գրանցված մահվան դեպքերը լայն քննարկման առիթ են դարձել: ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հայտարարել էր հնարավոր պաշտոնանկությունների մասին: Ավելի ուշ Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանն ու Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանն ազատվեցին աշխատանքից: ![]() ![]() Նա տարակուսելի է համարել տեղեկությունը, որ Ադրբեջանն իր գործողույունների մեկնարկի մասին տեղյակ է պահել ՌԴ–ին Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան և զանգվածային ոճրագործությունը, նշել է ԱԳՆ-ն Այս մասին ասել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը «Մեզ, մեր երկրին դա (վավերացումը) պետք է»,–ասել է նա ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |