Վրաց հոգևորականներն ահազանգում են՝ ադրբեջանցիները Դավիթ Գարեջիում փոփոխություններ են անում![]() 21 փետրվարի 2020 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Վրաց հոգևորականներն ահազանգում են՝ ադրբեջանական կողմը Դավիթ Գարեջի վանական համալիրում փոփոխություններ է անում: Ինչպես ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է հայր Վիտալին, մաքրում են վրացական հետքը, տեղադրում ադրբեջանական ենթակառուցվածքներ, հայտնում է «Ալիք մեդիան»: Վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող համալիրի շուրջ իրավիճակը թեժացել էր հատկապես երբ Ադրբեջանը զբոսաշրջիկների ու վրացի հոգևորականների առաջ փակել էր Դավիթ Գարեջիի անապատի վանքը։ Հայր Վիտալին նշել է, որ փետրվարի 21-ին Դավիթ Գարեջիի պաշտպանության խումբը ծրագրում է հավաք անցկացնել, ինչից հետո հետագա քայլերը պարզ կդառնան: Գրառումներից մեկում հայր Վիտալին նշել էր, որ մի քանի օրում ժողովրդական քայլերթ կկազմակերպեն դեպի Գարեջի, որտեղ կմիավորվեն բոլորը: Սոցցանցերում տարածված տեղեկատվության համաձայն՝ ադրբեջանական կողմը Դավիթ Գարեջիից հետո փորձում է զավթել հարակից Ուդաբնո գյուղը, որտեղ հովիվները արածեցնում են ոչխարներին: Հարցի հետ կապված պաշտոնական հայտարարություն դեռևս չկա: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանն ավելացրել է սահմանապահների թիվը Վրաստանի հետ սահմանին՝ Դավիթ Գարեջի վրացական քարանձավային համալիրի տարածքի հարևանությամբ: ![]() ![]() Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |