Արցախում այլ բնակավայր գործուղվող ուսուցիչների հավելավճարը նոր կարգով կտրամադրվի![]() 21 փետրվարի 2020 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ից Արցախում կգործի երիտասարդ ուսուցիչներին այլ բնակավայր գործուղելու դեպքում հավելավճար տրամադրելու նոր կարգ: Այդ մասին ասել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը: Նախարարի խոսքով՝ գործող կարգով ուսուցիչն ուղեգրվում էր այլ բնակավայր 3 տարով, իսկ ցանկության դեպքում նաև կնքվում էր երկրորդ պայմանագիրը՝ ևս 3 տարով, տեղեկացնում է Արցախպրեսը: «Ուսումնասիրվել են ուղեգրման արդյունքները, և պատրաստ է նոր նախագիծը, որի համաձայն՝ հանվելու է կիլոմետրերի սահմանափակումը: 30 կմ և ավելի հեռավորությամբ ուղեգրվող ուսուցիչը ստանալու է և կեցության վարձ՝ 20 հազար դրամի չափով, և հավելավճար՝ 50 տոկոսի չափով, իսկ մինչև 30 կմ հեռավորության վրա ուղեգրվող ուսուցիչների դեպքում կամ փոխհատուցվելու է տրանսպորտային ծախսը, եթե օգտվում են երթուղային տրանսպորտից, կամ էլ ոչ մասնակի փոխհատուցվելու են նրանց ծախսերը»,- մանրամասնել է Աղաբալյանը: Փոփոխությունը կատարվում է մոտիկ բնակավայրերում ապրող ուսուցիչներին խրախուսելու համար, որ նրանք շահագրգռված լինեն դասավանդելու հարակից գյուղերում: ![]() ![]() Մարդասիրական բեռն արդեն 8-րդ օրն է Կոռնիձորում է Որպեսզի իրավիճակն էլ ավելի չթեժանա, ոստիկանները տարեց մարդուն հեռացրել են տարածքից Վերելակներ կտեղադրվեն ևս 8 գետնանցումում և Թաիրովի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող աստիճաններին Նախագծի երկրորդ փուլի աշխատանքներն ավարտված են, այժմ աշխատանքներ են տարվում երրորդ փուլի ուղղությամբ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |