Պորտուգալիան օրինականացրել է էվթանազիան![]() 21 փետրվարի 2020 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Պորտուգալիայի խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ օրինականացրել է էվթանազիան՝ չեղարկելով քրեական հետապնդումը սեփական ցանկությամբ կյանքից հեռանալուն նպաստելու համար: Մի քանի հասարակական խումբ խնդրել էր թույլ տալ բուժանձնակազմի մասնակցությամբ էվթանազիան անբուժելի հիվանդների համար: Խնդրագրերից մեկը հարյուրավոր բժիշկներ են ստորագրել: Հարցին հավանություն են տվել նաև սոցիալիստական և «կանաչների» կուսակցությունները, տեղեկացնում է euronews-ը: 2018-ի մայիսին Պորտուգալիայի խորհրդարանը մերժել էր նմանատիպ նախաձեռնությունը 5 ձայնի տարբերությամբ: Այս անգամ այն հավանության արժանացավ՝ չնայած բուռն բողոքներին, որոնց մասնակցում էին կաթոլիկ կազմակերպությունները, մի շարք տեղական ԶԼՄ-ներ և Պորտուգալիայի բժիշկների ասոցիացիան: Էվթանազիայի հակառակորդներն այն համարում են տարեց մարդկանց հետ «հաշվեհարդարի բաղադրատոմս» և պնդում, որ այդկերպ կյանքից հեռանալը հակասում է բուժաշխատողների առանցքային սկզբունքներին: Կողմնակիցները, իրենց հերթին, պնդում են, թե անբուժելի հիվանդություններով տառապողները պետք է ունենան կյանքից կամավոր հեռանալու օրինական հնարավորություն: Առաջինն ակտիվ էվթանազիան օրինականացրել են Նիդեռլանդները: Հետո անբուժելի հիվանդների մահվան բուժաջակցությունն օրինականացվեց Բելգիայում, Լյուքսեմբուրգում, Շվեյցարիայում ու Կանադայում: Էվթանազիան անբուժելի հիվանդությամբ տառապող մարդուն՝ ցավերից ազատելու համար կյանքից զրկելն է։ Առանձնանում է էվթանազիայի երկու տեսակ՝ պասիվ և ակտիվ։ Պասիվ է համարվում, երբ մահացու հիվանդին դիտավորյալ դադարեցնում են դեղամիջոցներ տալ։ Ակտիվ է համարվում հիվանդին մահացու դեղամիջոց ներարկելը կամ մահ առաջացնող ուրիշ գործողություններ, որոնց արդյունքում վրա է հասնում անցավ և արագ մահ։ ![]() ![]() Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Պատճառը բնապահպանական, քաղաքական և ֆինանսական ռիսկերն են Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |