Կորոնավիրուսից Եվրոպայի առաջին բնակիչն է մահացել

Կորոնավիրուսից Եվրոպայի առաջին բնակիչն է մահացել

PanARMENIAN.Net - COVID-19 տիպի կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել Եվրոպայի բնակիչների շրջանում` Իտալիայում։

Մահացել է 78-ամյա տղամարդ, որը հոսպիտալացվել էր Վենետո շրջանում, գրում է ՌԻԱ Նովոստին` Corriere della Sera-ին և իտալական այլ ԶԼՄ-ներին հղումով։

Հոսպիտալացվել է նաև նրա 67-ամյա կինը։ Կորոնավիրուսի առկայությունը նրանց մոտ հարցականի տակ էր, որից հետո Վենետոյի ղեկավարը հայտարարել էր, որ հետազոտությունը դրական արդյունք է ցույց տվել։

Սա կորոնավիրուսից մահվան երկրորդ դեպքն է Եվրոպայում։ Ավելի վաղ Ֆանսիայում 80-ամյա չինացի զբոսաշրջիկ էր մահացել։

Մայրցամաքային Չինաստանում վարակվածների քանակն արդեն գերազանցում է 76,000-ը։ Մահացել է 2345 մարդ, բուժվել` մոտ 20,000-ը։ Չինաստանից դուրս 1200 վարակման դեպք է գրանցվել 26 երկրում։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---