Ստեփանակերտում ՀՀ և Արցախի ԱԽ-ների համատեղ նիստն է

Ստեփանակերտում ՀՀ և Արցախի ԱԽ-ների համատեղ նիստն է

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Ստեփանակերտում մեկնարկել է ՀՀ և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը:

Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, վարչապետ Փաշինյանն ասել է, որ Արցախի և ՀՀ իշխանությունների պատկերացումներն Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ նույնական են:

«Սա չի նշանակում, թե Արցախի հարցի կարգավորման ամբողջ համատեքստի բոլոր դետալների հետ կապված կան միևնույն պատկերացումները, սակայն պետք է արձանագրել, որ Արցախը բանակցային գործընթացի լիարժեք մասնակից է և առանց ԱՀ հետ բանակցությունների հնարավոր չէ Ղարաբաղի հարցի կարգավորում:

Շատ կարևոր եմ համարում, որ մեր համատեղ աշխատանքի ընթացքում ձևավորվում է, եթե չասենք` ձևավորվել է, Ղարաբաղի հարցի բանակցային նոր բովանդակություն․․․ Կարևորում եմ այն դիսկուրսը և քննարկումը, որ տեղի ունեցավ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում, որտեղ այդ նույն բովանդակությունը միս ու արյուն ստացավ, հստակ ձևակերպվեց և այն մենք պայմանականորեն անվանեցինք մյունխենյան սկզբունքներ:

…Անվտանգային միջավայրի առումով, իհարկե, ԶՈւ-ն է ամենաառաջնային երաշխիքը և երաշխավորը, բայց ուզում եմ ասել, …որ նաև ժողովրդավարությունն է այն երաշխիքներից, որը պետք է ամրացնի ՀՀ և Արցախի անվտանգությունը»,- ասել է Փաշինյանը:

Նա նշել է նաև, որ Արցախում արդեն 3, 5, 10 տարի առաջ ժողովրդավարության մակարդակն անգամներով անհամեմատելի ավելի բարձր է եղել, քան Ադրբեջանում և այդ իրողությունն ավելի վառ կարտահայտվի Արցախի առաջիկա համապետական ընտրություններում:

Արցախի նախագահ Բակո Սահակյանն իր հերթին կանգ է առել արտաքին և ներքին քաղաքականությանը վերաբերող խնդիրների վրա՝ կապված, մասնավորապես, արտաքին քաղաքական վերջին զարգացումների, բանակաշինության, հանրապետության հարավային շրջաններում ռազմավարական բնույթի սոցիալ-տնտեսական մի շարք նախագծերի իրականացման հետ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---