Իրանուհին և իր երկու երեխան հոսպիտալացվել են Վրաստանում. Կասկած կա, որ նրանց մոտ կորոնավիրուս է![]() 22 փետրվարի 2020 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի ինֆեկցիոն հիվանդանոցում Իրանի քաղաքացին երկու երեխայի հետ հոսպիտալացվել է՝ կորոնավիրուսի կասկածանքով, հայտնել է հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայան, փոխանցում է Sputnik-ը: Իրանի քաղաքացուն և նրա երկու երեխային հիվանդանոց են տեղափոխել Թբիլիսիի միջազգային օդանավակայանից, երբ երեխաներից մեկի մոտ բարձր ջերմություն են գրանցել: 8 և 13 տարեկան երեխաների վիճակը միջին ծանրության է, նրանք հսկողության տակ են: Երեխաները բուժվում են վիրուսի ախտանշաններից, մայրը վարակված չէ, բայց նա ևս հսկողության տակ է: Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 28-ի է հասել, գրանցվել է մահվան 5 դեպք: Ավելի վաղ, Իրանում կորոնավիրոուսի հետ կապված իրավիճակի և Հայաստանում վարակի հնարավոր տարածման վտանգը հաշվի առնելով՝ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը հորդորել էր այդ երկրի տարածքում գտնվող հայաստանցիներին կապ հաստատել իրենց հետ և տեղեկություն տրամադրել գտնվելու վայրի վերաբերյալ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |