ՀՀ ՄԻՊ-ն այցելել է ՊԲ զորամասեր և առանձին զրուցել զինվորների հետ

ՀՀ ՄԻՊ-ն այցելել է ՊԲ զորամասեր և առանձին զրուցել զինվորների հետ

PanARMENIAN.Net - ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն Արցախ այցի շրջանակում փետրվարի 21-ին այցելել է զորամասեր և առանձնազրույցներ ունեցել զինվորների հետ։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Մանրամասն քննարկումներ են եղել զինծառայողների և սպայական կազմերի հետ, բուժծառայությունների ու կարգապահական վարույթների, բարոյահոգեբանական հարցերի ուսումնասիրություններ»,- գրել է նա։

Այցերն Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործընկերների մասնակցությամբ են։

Թաթոյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը քննարկել է զինծառայողների իրավունքներին առնչվող հարցեր:

2020-ին բանակում տարբեր հանգամանքներում զինծառայողների մահվան 13 դեպք է գրանցվել, այդ թվում՝ ՊԲ շարքերում: ՀՀ նախագահի հրամանագրերով ԶՈւ բարձրաստիճան զինվորականներ են պաշտոնանկ արվել՝ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը և ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---