Իրանում ռեկորդային ցածր՝ 42,5% մասնակցություն է գրանցվել Մեջլիսի ընտրություններին24 փետրվարի 2020 - 11:41 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 21-ին Իրանում Մեջլիսի (խորհրդարանի) ընտրություններին գրանցվել է 42,5% մասնակցություն, հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Նրա խոսքով՝ մոտ 24,5 մլն մարդ է մասնակցել քվեարկությանը, որոնց 48%-ը կանայք են: Հեղափոխությունից հետո (1979 թ.)՝ Իրանի Մեջլիսի ընտրությունների ամբողջ պատմության ընթացքում սա մասնակցության ամենացածր ցուցանիշն է: Նախորդ 10 ընտրությանը միջինում 60% ընտրող է մասնակցել, նվազագույն շեմը եղել է 51%: Իրանի 290 տեղանոց Մեջլիսի ընտրություններին 7148 մարդ էր առաջադրվել: Քվեարկությունը սկսվել էր փետրվարի 23-ի առավոտյան և ավարտվել կեսգիշերին: Ավելի վաղ Իրանում հայտարարվել էր կորոնավիրուսով առաջին հիվանդների և մահացության դեպքերի մասին: Վերջին տվյալներով՝ երկրում վարակվածների ընդհանուր թիվը 43-ի է հասել, գրանցվել է մահվան 8 դեպք: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |