ՀՀ ԱԳ նախարարը ցավակցել է Վանի երկրաշարժի զոհերի հարազատներին24 փետրվարի 2020 - 12:05 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Վանում ավերիչ երկրաշարժի զոհերի ընտանիքներին: «Խորը ցավակցություն ենք հայտնում Վանի ավերիչ երկրաշարժի զոհերի ընտանիքներին և հարազատներին: Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- Twitter-ում նշել է նա: Փետրվարի 23-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտու Սալմաս քաղաքից 30 կմ արևմուտք, Երևանի ժամանակով 20:00-ին՝ 5.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Ըստ Ermenihaber-ի՝ Թուրքիայում դրա հետևանքով ցնցումներ և փլուզումներ են եղել Վանի նահանգի Բաշքալե շրջանում: Ըստ նախնական տեղեկությունների՝ ստորգետնյա ցնցումներից վնասվել է մոտ 700 տուն: Վանում 9 մարդ է մահացել, այդ թվում` 4 երեխա, ևս 50 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |