Իրան-ՀՀ ցամաքային հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցվելու է. Օդայինը կսահմանափակվի24 փետրվարի 2020 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը 2 շաբաթով դադարեցնելու է ցամաքային հաղորդակցությունը Իրանի հետ, իսկ օդային հաղորդակցության նկատմամբ կիրառելու է ոչ ամբողջական սահմանափակումներ: Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստից հետո այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փետրվարի 23-ի երեկոյան Փաշինյանը հայտարարել էր ՀՀ և ԻԻՀ սահմանը փակելու մասին: Նշվում էր, որ կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունն ու Մեղրիի սահմանային անցակետով անձանց մուտքը մեր երկիր։ Ըստ վարչապետի՝ Իրանի հետ բեռնափոխադրումներն իրականացվելու են առանց սահմանափակումների, սակայն վարորդների նկատմամբ հատուկ հսկողություն է սահմանվելու: Փաշինյանի խոսքով՝ որևէ սահմանափակում չի կիրառվի ՀՀ և ԻԻՀ քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու համար: Նախատեսվում է նաև 2 շաբաթվա ընթացքում Իրանի հետ սերտ հաղորդակցության մեջ լինել: Որոշումն ընդունելու համար կառավարության հեռակա նիստ կգումարվի․ սահմանափակումներն ուշի մեջ կմտնեն ընդունման պահից։ Իրանում կորոնավիրուսից արդեն 12 մարդ է մահացել, 47 մարդու մոտ վիրուսը հաստատվել է: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մարուքյան. Համոզում էին, որ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, սկանդինավյանը կգա՝ սպասում ենք «Այս ամենն ասողները թո՛ղ դուրս գան ու պահանջեն, որ սկանդինավյան խաղաղապահները գան Արցախ»,–գրել է նա Վարչապետ․ Տավուշի համայնքներից մարդիկ կներգրավվեն սահմանազատման աշխատանքային խմբում Փաշինյանի խոսքով` այժմ մեր լարվածությունն ավելի շատ Կիրանց և Բերքաբեր համայնքների հետ է կապված ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարներն ընդգծել են պարբերական ուղիղ չվերթերի կարևորությունը Միրզոյանը գործընկերոջ ուշադրությանն է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը Փաշինյան․ Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ «վայ, ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա» Վարչապետը նաև վստահեցրել է, որ եթե այս քայլերը չարվեն, երաշխավորում է, որ մեր տարածաշրջանում նոր պայթյուն է լինելու |