ՊՆ խոսնակ. Ադրբեջանի հայտարարած «դիվերսիան» ուղղակի լավ հեքիաթ է24 փետրվարի 2020 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի հայտարարած «դիվերսիան» ուղղակի լավ հեքիաթ է ադրբեջանական հանրության համար, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումներին հայկական կողմի «դիվերսիան կանխելու» վերաբերյալ: Ադրբեջանական Haqqin.az-ն ավելի վաղ գրել էր, թե փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՀՀ ԶՈւ-ի դիվերսիա է կանխվել Ղազախի Ղուշչու Այրիմ գյուղի ուղղությամբ, որի հետևանքով սպանվել է ադրբեջանցի սահմանապահ Իբրահիմ Ալեմշահ օղլու Վելիևը: Ասվում էր նաև, թե «վիրավորվել է հայկական ԶՈւ սպա, ևս մեկ զինծառայող սպանվել է»: «Դա լիովին ապատեղեկատվություն է։ ՀՀ ԶՈւ-երն ընդամենը պատասխանել են ադրբեջանական սադրանքներին, որի արդյունքները ինքներդ եք տեսնում։ Դեռ ավելին. հայկական կողմն այս ամենով դեռ զսպվածություն է դրսևորում»,- ասվում է Հովհաննիսյանի գրառման մեջ: Փետրվարի 23-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայ զինծառայող է վիրավորվել: 2020-ին ադրբեջանցիների կրակոցներից ՀՀ սահմանին 2 զինծառայող էր վիրավորվել, ևս մեկ դեպքի մասին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Մյունխենում Ալիևի հետ հանդիպմանը: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին Լիտվայի վարչապետ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացմանը Կողմերը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում |