Իտալիայում գտնվող և մեկնող ՀՀ քաղաքացիներ, կապվեք ՀՀ դեսպանատան հետ25 փետրվարի 2020 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Իտալիայում կորոնավիրուսով վարավածների թվի կտրուկ աճով պայմանավորված՝ այնտեղ գտնվող և այցելել ցանկացող ՀՀ քաղաքացիներին այդ երկրում ՀՀ դեսպանությունը կոչ է անում կապ հաստատել իրենց հետ՝ փոխանցելով այնտեղ գտնվելու ժամանակահատվածը և կոնտակտային տվյալները։ «Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք խուսափել կարանտինային գոտում գտնվող Լոմբարդիայի Codogno, Castiglione d’Adda, Casalpusterlengo, Fombio, Maleo, Somaglia, Bertonico, Terranova dei Passerini, Castelgerundo e San Fiorano և Վենետոյի Vo’ Euganeo համայնքներ այցելությունից և առհասարակ հյուսիսային շրջաններում մարդաշատ վայրերում գտնվելուց»,- հայտնում են դեսպանատնից: Նշվում է, որ մշտապես թարմացվող պաշտոնական տեղեկատվություն կարելի է ստանալ Իտալիայի Քաղաքացիական պաշտպանության ծառայության պաշտոնական կայքից։ Դեսպանատունը կոչ է անում կապվել 06 3296638 հեռախոսահամարով կամ գրել info@ambasciataarmena.it էլ.փոստին: CNN-ի հաղորդմամբ՝ Իտալիայում կորոնավիրուսից մահերի թիվը 7-ի է հասել, վարակվածներինը՝ 229-ի: Վարակակիրները մեծամասմբ երկրի հյուսիսում են: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում |