ՀՀԿ ԳՄ-ն՝ Սերժ Սարգսյանի դատի մասին. Քաղաքական շարժառիթով պայմանավորված գործընթաց է25 փետրվարի 2020 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 25-ին մեկնարկող դատավարությունում ներգրավված է որպես մեղադրյալ «շինծու և անհեթեթ պատրվակով», ասվում է ՀՀԿ գործադիր մարմնի հայտարարությունում: «Կասկածելի հանգամանքներում կորզած, ընդամենը մեկ ցուցմունքի հիման վրա նրա նկատմամբ գործի հարուցումը, քննության ընթացքում Հատուկ քննչական ծառայության կողմից գործած ապօրինությունները, պետական քարոզչամեքենայի կողմից Սերժ Սարգսյանին կողմնակալ թիրախավորումը վկայում են գործի բացառապես ուղղորդված և պատվիրված լինելու մասին, որի շրջանակներում քրեական փաթեթավորմամբ իրականացվում է քաղաքական շարժառիթներով պայմանավորված գործընթաց»,- ասվում է հայտարարության մեջ: ՀՀԿ գործադիր մարմնից նշում են, որ նման քայլերով գործող իշխանությունը նպատակ ունի «շեղելու ժողովրդի ուշադրությունը ներքին և արտաքին բազմաթիվ այլ խնդիրներից»: ՀՀԿ ԳՄ-ն դատական իշխանությունից պահանջում է ապահովել ամբողջությամբ արդար և օրինական դատավարական գործընթաց: Ասվում է նաև, որ անհրաժեշտության դեպքում ձեռնարկվելու են բոլոր օրինական միջոցները՝ Սերժ Սարգսյանի «իրավունքները, ազատությունն ու արժանապատվությունը պաշտպանելու համար»: Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել դիզելային վառելանյութ հատկացնելիս ֆինանսական խախտումներ իրականացնելու համար։ Նա մեղադրվում է պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու մեջ։ Նշվում է, որ 2013-ին նա հովանավորչություն է ցուցաբերել «Ֆլեշ» ընկերության նկատմամբ. այդ ընկերությունը՝ մրցակիցներից բարձր գին առաջարկելով, հաղթել է դիզվառելիք առաքելու պետմրցույթում: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |