Armenia Airways-ը մասնակի կսահմանափակի Իրան թռիչքները

Armenia Airways-ը մասնակի կսահմանափակի Իրան թռիչքները

PanARMENIAN.Net - Armenia Airways ավիաընկերությունը մասնակի կսահմանափակի Իրան թռիչքները, ասվում է ընկերության ֆեյսբուքյան էջում: Պատճառն Իրանում կորոնավիրուսի տարածումն է:

«Թռիչքներն այս շաբաթ կիրականացվեն չորեքշաբթի և ուրբաթ օրը: Այս երկու թռիչքով Հայաստանից դեպի Իրան կարող են փոխադրվել Իրանի քաղաքացիները, իսկ Իրանից Հայաստան՝ ՀՀ քաղաքացիները և Հայաստանի կացության կարգավիճակ ունեցողները: Առաջիկա չվերթների մասին կտեղեկացնենք հաջորդիվ»,- ասվում է գրառման մեջ:

Հայաստանը 2 շաբաթով դադարեցրել է ցամաքային հաղորդակցությունն Իրանի հետ, իսկ օդային հաղորդակցության հանդեպ ոչ ամբողջական սահմանափակումներ կկիրառվեն:

Իրանում կորոնավիրուսից զոհերի թիվը, ըստ ԶԼՄ-ների, հասել է 50-ի: Ղոմում 250 մարդ կարանտինում է: Մահվան նոր ցուցանիշների մասին հրապարակված տվյալները զգալի ավելի շատ են, քան վերջին տվյալները, ըստ որոնց երկրում մահվան 12 դեպք կա, իսկ վարակի՝ 47:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---