Աշխարհի ամենահարուստ մարդիկ կորոնավիրուսի պատճառով 1 օրում $139 մլրդ են կորցրել25 փետրվարի 2020 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Աշխարհի ամենահարուստ մարդիկ փետրվարի 24-ին $139 մլրդ են կորցրել ֆոնդային բորսայում՝ մտավախության պատճառով, թե կորոնավիրուսը կհարվածի համաշխարհային տնտեսությանը, փոխանցում է Bloomberg-ը: LVMH ընկերության գլխավոր տնօրեն Բերնար Արնոն և Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը, օրինակ, զրկվել են ավելի քան $4.8 մլրդ-ից (յուրաքանչյուրը): Zara ընկերության սեփականատեր Ամանսիո Օտրեգան կորցրել է $4 մլրդ, իսկ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ $3.48 մլրդ: Առաջին տասնյակը զբաղեցնող մյուս միլիարդատերերի եկամուտները նվազել են մոտ $2.3 մլրդ-ով: Ամերիկյան ֆոնդային ինդեքսներն ընկել են մոտ 3%-ով: Ներդրողները մտահոգված են կորոնավիրուսի տարածմամբ, քանի որ վարակով հիվանդացության դեպքերն ու կարանտինը ռիսկային են ինչպես Չինաստանի, այնպես էլ համաշխարհային տնտեսության համար: Չինաստանից սկսած, կորոնավիրուսը տարածվել է աշխարհի մի շարք երկրներում: Վերջին տվյալներով՝ Չինաստանում մոտ 77,000 մարդ է վարակվել, մահացության թիվը հատել է 2600-ը: ԱՀԿ-ն կոչ է արել պատրաստվել կորոնավիրուսի «պոտենցիալ պանդեմիայի»՝ հիվանդության համաշխարհային տարածման: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |