Նախարար. Դատավորների աշխատավարձը պետք է եթե ոչ 5 մլն դրամ լինի, ապա գոնե 1.5 մլն25 փետրվարի 2020 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ԱԺ-ում դատական օրենսգրքում լրացումների վերաբերյալ քննարկմանն առաջարկել է, որ դատավորների աշխատանքն ավելիգրավիչ դարձնելու համար աշխատավարձերը բարձրացվեն՝ եթե ոչ մինչև 5 մլն դրամ, ապա գոնե 1.5 մլն, որ մասնավոր ոլորտից էլ համակարգ գան։ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու թեմայով խորհրդարանական լսումներ: Ըստ նախարարի՝ դա թույլ կտա, որ մասնավոր ոլորտից գան դատական համակարգ, գրում է Panorama.am-ը: Բադասյանը նաև նշել է, որ դատավոր դառնալու համար տարիքային սահմանափակում չպետք է լինի: «25 տարվա կյանքի փորձը շատ հարաբերական է։ Հնարավոր է՝ մարդը 30-40 տարեկանում այդպես էլ կյանքի փորձ չունենա։ Բայց 25-28 տարեկանը չեմ կարծում, որ սկզբունքային հարց է։ Կարծում եմ՝ ընդհանարպես տարիքային ցենզ չպետք է լինի։ Ապագայում դատավորներ պետք է դառնան 35-40 տարեկանում, Ձեր ասած փորձառությունը ձեռք բերելուց հետո»,– նշել է նախարարը: Բադասյանը նույնիսկ առաջարկել է դատավոր դառնալու տարիքային ցենզը սահմանել 22 տարեկանը, բայց մերժվել է։ Նկարագրելով ներկա իրավիճակը՝ նախարարը հավելել է. «Չպետք է մոռանանք, թե հիմա ինչ իրավիճակ ունենք։ Նախ պետք է հաշվի առնել ավելի ավագ տարիքի մարդկանց և երիտասարդների կրթությունը։ Արդյոք ավագ սերնդի բազային կրթությունն ավելի ճիշտ է արտացոլում ներկա իրավիճակի պահանջները, թե՝ երիտասարդ սերնդի։ Օրինակ՝ լեզուների իմացության մասով, որպեսզի տարբեր դատական աղբյուրներից օգտվեն և այլն։ Մենք չենք ասում, որ ճիշտ է անփորձ մարդկանց դատական համակարգ բերել, ասում ենք՝ այս անցումնային շրջանում կարևորում ենք երիտասարդ մոտիվացված մարդկանց բերելը համակարգի առողջացման գործընթաց»։ Առաջարկվող փոփոխությունները ներկայացնելով՝ Բադասյանը հայտնել է, որ օրենսդրական նախագծերի փաթեթը լայն քննարկում և միջազգային փորձաքննություն է անցել, արժանացել Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությանը։ Ընթերցեք նաև. Նախագիծ. Դատավորի թեկնածուները հոգեբանական թեստ կանցնեն Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |