Բադասյան. Մոնումենտի դղյակների մասով աշխատանքը շուտով կամփոփվի![]() 25 փետրվարի 2020 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Արդարադատության նախարարությունը շուտով կամփոփի Մոնումենտի դղյակների մասով աշխատանքը, Ազգային ժողովում ասել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Մոնումենտի այգում դղյակները կառուցվել են շինթույլտվությունների լուրջ խախտումներով: «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու թեմայով խորհրդարանական լսումներ են ընթանում: Հարցին, թե արդյո՞ք նախարարությունն արդեն սկսել է հետաքննությունը, Բադասյանը պատասխանել է, որ չեն կարող հետաքննություն տանել, տեղեկացնում է Shantnews.am-ը: «Մենք ուսումնասիրում ենք հարցը, հանձնաժողովն արդեն ձևավորված է քաղաքապետարանի հետ համատեղ, որտեղ ընդգրկված է արդարադատության նախարարի տեղակալներից մեկը: Օրերս ամփոփելու ենք կատարված աշխատանքը, հետո քաղաքապետարանի հետ քննարկենք հնարավոր տարբերակները»,- ասել է Բադասյանը: Ավելի վաղ կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, թե Երևանում առանձնատներ կան, որոնք ապօրինի են ու պատկանում են նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին: Նրա խոսքով՝ այդ մարդիկ «հիմա եկել են, ասում են՝ մեր շենքը ապօրինի է, օրենքով պարտավոր եք օրինականացնել»: Նա նշել էր, որ Երևանի քաղաքապետի հետ մի քանի հանդիպում է ունեցել և Հայկ Մարությանը վստահեցրել է, որ իրավաբանները պնդում են, որ այլ լուծում չկա, չեն կարող չօրինականացնել։ Վարչապետն արդարադատության նախարարին հրահանգել էր հարցին լուծումներ գտնել։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |