Իրանի առողջապահության փոխնախարարը վարակվել է կորոնավիրուսով![]() 25 փետրվարի 2020 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Իրանի առողջապահության փոխնախարար Իրաջ Հարիրչին վարակվել է կորոնավիրուսով: Այդ մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարարի խորհրդական Ալի Ռեզա Վահաբզադեն: «Հիվանդության դեմ պայքարի առաջնագծում գտնվող Հարիրչիի կորոնավիրուսի հետազոտման թեստը դրական արդյունք է տվել»,- գրել է Վահաբզադեն Twitter-ում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին: Փետրվարի 24-ին Հարիրչիի և Իրանի կառավարության ներկայացուցիչ Ալի Ռաբիյայի մասնակցությամբ մամուլի ասուլիս էր եղել, որի ընթացքում փոխնախարարը մի քանի անգամ հազացել էր: ՀՀ-ն փակել է Իրանի հետ ցամաքային հաղորդակցությունը, իսկ օդայինը՝ սահմանափակել: Իրաքը և Քուվեյթը փակել են իրենց սահմանն Իրանի հետ և դադարեցրել ավիահաղորդակցությունը: Պաշտոնական վերջին տվյալով՝ Իրանում վարակի 95 դեպք կա, 15 մարդ է մահացել: Photo. Reuters ![]() ![]() Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Պատճառը բնապահպանական, քաղաքական և ֆինանսական ռիսկերն են Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |