Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրհետապնդումը դադարեցնելու և քրգործը կարճելու մասին միջնորդության որոշումը կհրապարակվի մարտի 3-ին

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրհետապնդումը դադարեցնելու և քրգործը կարճելու մասին միջնորդության որոշումը կհրապարակվի մարտի 3-ին

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու միջնորդության վերաբերյալ դատական ակտը կհրապարակվի մարտի 3-ին, փոխանցում է Aysor.am-ը:

Ավելի վաղ փաստաբանական թիմը միջնորդություն էր ներկայացրել՝ նշելով, թե դրա հիմքում ընկած է այն հանգամանքը, որ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը՝ 300.1 հոդվածը (Սահմանադրական կարգը տապալելը) 2008 թվականին չի եղել, ներդրվել է ենթադրյալ արարքից մեկ տարի անց և չի կարող հետադարձ ուժ ունենալ, հետևաբար՝ Ռոբերտ Քոչարյանը չի կարող հետապնդվել այդ հոդվածով:

Քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին միջնորդություններ էին ներկայացրել նաև գործով մեղադրյալներ Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի և Սեյրան Օհանյանի պաշտպանները։

Մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը (մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ), ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը (մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ) և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը (մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ):

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---