Ապրիլի 24-ին Լոս Անջելեսի հայերը քայլերթի և բողոքի ցույցի դուրս կգան

Ապրիլի 24-ին Լոս Անջելեսի հայերը քայլերթի և բողոքի ցույցի դուրս կգան

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին ԱՄՆ Լոս Անջելեսի հայ համայնքը դուրս կգա քայլերթի՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հազարավոր մարդիկ կանցնեն քաղաքի փողոցներով դեպի Մոնթեբելոյում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող, որտեղ ծաղիկներ կդնեն, տեղեկացնում է Asbarez-ը:

«Հանուն արդարության երթը կմեկնարկի առավոտյան ժամը 11-ին՝ Լոս Անջելեսի Little Armenia թաղամասից: Տասնյակ հազարավոր մարդիկ կանցնեն Հոլիվուդով, դեպի Հոլիվուդյան ճեմուղում գտնվող Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հրապարակ՝ իրենց հավատարմությունը հայտնելով հանուն արդարության և ճշմարտության մեր ժողովրդի պայքարին»,- ասվում է հրապարակման մեջ:

Ապրիլի 24-ի միջոցառումները կավարտվեն Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսության մոտ բողոքի ցույցով, որտեղ հավաքվածները կպահանջեն ճանաչում և արդարություն:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ապրիլի 26-ին Նյու Յորքում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման ամենամյա միջոցառում կկայանա:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---