Իսրայելում ՀՀ դեսպանի նստավայրը Թել Ավիվը կլինի

Իսրայելում ՀՀ դեսպանի նստավայրը Թել Ավիվը կլինի

PanARMENIAN.Net - Իսրայելում ՀՀ դեսպանի նստավայրն այսուհետ Թել Ավիվը կլինի: Մինչև այդ նստավայրը Երևանն էր:

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահի 2018-ի մարտի 31-ի ՆՀ-200-Ա հրամանագրում փոփոխություն անելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի.Հայաստանի Հանրապետության Նախագահի 2018 թվականի մարտի 31-ի «Արմեն Սմբատյանին Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին» ՆՀ-200-Ա հրամանագրում «(նստավայրը՝ Երևան)» բառերը փոխարինել «(նստավայրը՝ Թել Ավիվ)» բառերով»,- ասված է հրամանագրում:

ՀՀ-ն և Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992-ին: Արմեն Սմբատյանը Իսրայելում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է 2018-ի մարտից:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---