Սերժ Սարգսյանի պաշտպան. Մեղադրանք չկա, քաղաքական հետապնդում է

Սերժ Սարգսյանի պաշտպան. Մեղադրանք չկա, քաղաքական հետապնդում է

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հանդեպ քրեական հետապնդում է իրականացվում` ուղղված նրա քաղաքական գործունեությունը զսպելուն, հայտարարել է նրա պաշտպան Ամրամ Մակինյանը՝ նշելով, որ իրենք աղաղակող փաստեր ունեն այդ մասին, փոխանցում է Factor.am-ը:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում փետրվարի 25-ին ընթանում էր Սերժ Սարգսյանի դեմ քրգործով դատական առաջին նիստը` դատավոր Վահե Միսակյանի գլխավորությամբ։

Մակինյանը Սարգսյանի դեմ քրգործը «փուչ և շինծու» է որակել:

«Քաղաքական ենթատեքստ չկա: Դա մեղմ գնահատական է, կա քաղաքական հետապնդում: Դա ուղղված է Սարգսյանի քաղաքական գործունեությունը»,- հայտարարել է նա:

Պաշտպանի խոսքով՝ վարույթն իրականացնող մարմինն անտեսել է քրգործում առկա մի շարք փաստեր, այնինչ, պետք էր հավաքել ոչ միայն մեղադրող, այլև արդարացնող ապացույցներ՝ ապահովելով գործի լրիարժեք քննությունը:

Մակինյանը նշել է նաև, որ Սերժ Սարգսյանը մեկ անգամ առերեսվել է իր դեմ վկայություն տված անձի հետ, սակայն չի ասել, թե ում մասին է խոսքը: Պաշտպանը չի արձագանքել նաև դիտարկմանը, թե մամուլում արդեն շրջանառվել է, Սարգսյանի դեմ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն է ցուցմունք տվել:

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել դիզելային վառելանյութ հատկացնելիս ֆինանսական խախտումների համար։ Նա մեղադրվում է պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու մեջ։ Նշվում է, որ 2013-ին նա հովանավորչություն է ցուցաբերել «Ֆլեշ» ընկերության նկատմամբ. այդ ընկերությունը՝ մրցակիցներից բարձր գին առաջարկելով, հաղթել է դիզվառելիք առաքելու պետմրցույթում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---