Չինաստանում կորոնավիրուսից մահերը գերազանցել են 2700-ը

Չինաստանում կորոնավիրուսից մահերը գերազանցել են 2700-ը

PanARMENIAN.Net - Փետրվարի 26-ին Չինաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է մոտ 78,064, մահացածների ընդհանուր թիվը 2715 է, մոտ 29,000 մարդ էլ առողջացել է:

Վերջին մեկ օրվա ընթացքում Չինաստանում հաստատվել է կորոնավիրուսի 406 նոր դեպք, մահացել է 52 մարդ, փոխանցում է ՌԲԿ-ն:

Վարակի ծագման օջախը համարվող Հուբեյ նահանգում կորոնավիրուսով վարակվածների հաստատված թիվը մոտ 41,000 է:

Նշվում է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 80,967 մարդ: Ասիական երկրներում՝ Չինաստանից բացի, վարակվածության ամենաբարձր ցուցանիշը Հարավային Կորեայում է` 1146 վարակված և մահվան 11 դեպք:

Եվրոպայի տարածքում կորոնավիրուսով վարակվածների ամենաբարձր ցուցանիշն Իտալիայում է՝ վարակակիրները մոտ 323-ն են, վիրուսից մահացել է 11 մարդ:

ՀՀ-ն երկու ամսով դադարեցրել է մուտքի վիզայի ազատ ռեժիմը Չինաստանի հետ և երկու շաբաթով փակել ցամաքային սահմանն Իրանի հետ: Փետրվարի 25-ի տվյալով՝ Իրանում 15 մարդ է մահացել վիրուսից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---