«Հոֆենհայմի» հարձակվող Ադամյանն այս մրցաշրջանում կարող է այլևս չխաղալ

«Հոֆենհայմի» հարձակվող Ադամյանն այս մրցաշրջանում կարող է այլևս չխաղալ

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը, ամենայն հավանականությամբ, այս մրցաշրջանում այլևս չի կարողանա խաղալ, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

«Դեռ չգիտեմ, թե որքան ժամանակ կպահանջվի ապաքինման համար, բայց, ամենայն հավանականությամբ, այս մրցաշրջանում այլևս չեմ կարողանա խաղալ»,- ասել է Ադամյանը:

Հայ հարձակվողը Բունդեսլիգայի խաղերից մեկի ժամանակ աջ կոճի վնասվածք էր ստացել: Փետրվարի 25-ին նա վիրահատվել էր:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---