Ավստրալիայի հայերը, ասորիները և հույները կոչ են անում ճանաչել ցեղասպանությունը

Ավստրալիայի հայերը, ասորիները և հույները կոչ են անում ճանաչել ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Ավստրալիայի հայկական, ասորական և հունական համայնքները ստորագրել են համատեղ հուշագիր, հայտնում է այդ երկրում Հայ դատի հանձնախումբը:

Երեք համայնքի ներկայացուցիչների ստորագրած հուշագիրը կոչ է անում Ավստրալիային ճանաչել Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված հայ, հույն և ասորի քաղաքացիների ցեղասպանությունը:

Հուշագրի ստորագրմանը ներկա է եղել ավստրալացի մոտ 100 խորհրդարանական, դիվանագետ ու քաղաքական գործիչ:

Փաստաթղթում ասվում է, որ համայնքները համատեղ կպայքարեն, որպեսզի Թուրքիան Գալիպոլիում ԱՆԶԱԿ-ի զոհերի գերեզմանները չօգտագործի որպես հաղթաթուղթ և Ավստրալիայի կառավարությանը հանցակից չդարձնի թուրքական պետության ժխտողական քարոզարշավում:

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականներին, XX դարի առաջին ցեղասպանությունն էր: Դրա ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթի բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---