Փոխվարչապետը հուսով է՝ ԵՄ աջակցությունը 2020-ին ավելին կլինի, քան 2019-ին էր

Փոխվարչապետը հուսով է՝ ԵՄ աջակցությունը 2020-ին ավելին կլինի, քան 2019-ին էր

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը հույս է հայտնել, որ ԵՄ աջակցությունը 2020-ին ավելին կլինի, քան 2019-ին էր:

Խորհրդարանում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ նա ասել է, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների դրական զարգացման մասին է վկայում երկկողմ ձևաչափով տրամադրվող աջակցության ավելացումը, տեղեկացնում է Aysor.am-ը:

Նա նշել է, որ 2019-ի գործողությունների ծրագրով նախատեսվող աջակցության չափը նախորդ տարիների համեմատ ավելացել է՝ կազմելով 65 մլն եվրո:

«2020 թվականի աջակցության ուղղություններն արդեն իսկ նախատեսվել և հստակեցվել են, հուսով եմ՝ աջակցության չափը կլինի ավելին, քան 2019-ին էր», - ասել է Գրիգորյանը:

Փոխվարչապետը հավելել է, որ 2020-ի ծրագրով աջակցություն է նախատեսված արդարադատության և ոստիկանության ոլորտների ռազմավարական բարեփոխումների ուղղությունների համար, որոնք ընդգրկված են կառավարության գերակայությունների ցանկում:

2019-ի համար Եվրամիության կողմից ՀՀ-ին նախատեսված է եղել 40 մլն եվրոյի չափով աջակցություն, որին ավելացվել է լրացուցիչ 25 մլն եվրո: Ընդհանուր 65 մլն եվրոյի չափով աջակցություն է տրամադրվել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---