Գերմանիայի ՍԴ-ն թույլատրել է էվթանազիան26 փետրվարի 2020 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի Սահմանադրական դատարանը թույլատրել է էվթանազիան՝ որոշելով, որ դրա արգելքը հակասում է երկրի հիմնական օրենքին: Դաշնային Սահմանադրական դատարանը վճիռը կայացրել է փետրվարի 26-ին: Դատավորները դրանում տեսել են ծանր հիվանդ մարդկանց և բժիշկների իրավունքների ոտնահարում: Սեփական ցանկությամբ մահվան իրավունքը դասվում է մարդու անձնական իրավունքների շարքին, որոշել են դատավորները: Այն ներառում է ինքնասպանություն գործելու ազատությունը կամ կյանքից կամավոր հեռանալու համար երրորդ կողմի օգնությանը դիմելը: Այդպիսի հայտարարություն է արել ԳԴՀ բարձրագույն դատական ատյանի նախագահ Անդրեաս Ֆոսկուլեն, գրում է Deutsche Welle-ն: Դատավճիռը, սակայն, չի նշանակում, թե օրենսդիրներին արգելվում է կանոնակարգել այն կազմակերպությունների գործունեությունը, որոնք նպաստում են էվթանազիային: 2015-ին ԳԴՀ Բունդեսթագն օրենքից դուրս էր հայտարարել այն կազմակերպություններին, որոնք կոմերցիոն հիմքով նպաստում էին էվթանազիային: Արգելքի խախտումը պատժվում էր մինչև 3 տարվա ազատազրկմամբ: Այդ որոշումը խստիվ քննադատվեց անբուժելի հիվանդների և մասնագիտական կազմակերպությունների կողմից: Էվթանազիան անբուժելի հիվանդությամբ տառապող մարդուն՝ ցավերից ազատելու համար կյանքից զրկելն է։ Առանձնանում է դրա երկու տեսակ՝ պասիվ և ակտիվ։ Պասիվ է համարվում, երբ մահացու հիվանդին դիտավորյալ դադարեցնում են դեղամիջոցներ տալ։ Ակտիվ է համարվում հիվանդին մահացու դեղամիջոց ներարկելը կամ մահ առաջացնող ուրիշ գործողություններ, որոնց արդյունքում վրա է հասնում անցավ և արագ մահը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |