Ռազմավարական առումով Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին ապագա չունի

PanARMENIAN.Net - «Մարտավարական առումով Հայաստանին պետք է անդամակցությունը ՀԱՊԿ-ին, սակայն ռազմավարական տեսակետից Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին ապագա չունի: Առաջին հերթին, զուտ աշխարհագրական առումով Հայաստանն ընդհանուր սահման չունի կազմակերպության որեւէ անդամի հետ: Երկրորդը, Ռուսաստանից բացի, մյուս բոլոր երկրները մեր դաշնակիցները չեն, նրանք լուծում են իրենց նպատակներն ու խնդիրները եւ Հայաստանի տեղն այս առումով զրոյական է»,-PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել ռազմական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:



Նրա խոսքերով, Երեւանին ՀԱՊԿ-ում պահում է միայն Ռուսաստանի ներկայությունն ու նրա առաջատարի դերն այդ դաշինքում: «Սակայն վաղ թե ուշ դա իր ավարտը կունենա, եթե ուժերի բալանսը տարածաշրջանում փոխվի: Իսկ այն, որ դա կփոխվի, կասկածից վեր է, ընդ որում երբեք չես իմանա, թե որքան ժամանակ կպահանջվի դրա համար: Գուցե շատ քիչ: Ես կարծում եմ, որ եթե Վրաստանը եթե ոչ այսօր, ապա վաղը միեւնույն է անդամակցի ՆԱՏՕ-ին, իսկ հետո նրան հետեւի Ադրբեջանը, Հայաստանն այլընտրանք չի ունենա: Եթե սրան հավելենք բարելավվող հարաբերությունները Թուրքիայի հետ, որի ցամաքային զորքերը թվաքանակով երկրորդն են ՆԱՏՕ-ում, ապա հեռանկարում Հայաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին միանգամայն հավանական է»,-ասել է Մեհրաբյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---