Garoon-ը՝ «Այո»-ի լոգոյի մասին. Հեղինակային իրավունք չենք խախտել, ոգեշնչվել ենք27 փետրվարի 2020 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 5-ին Սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի շտաբի քարոզչական լոգոյի մրցույթում հաղթած Garoon ընկերության համար ոգեշնչման աղբյուր է եղել 1991 թվականի «Երեկոյան Երևան» թերթում տեղադրված նկարազարդման գաղափարը, հայտարարել են մարքեթինգային ընկերությունից։ Փետրվարի 25-ին հրապարակված լոգոն, ինչպես պարզվեց, 1991-ին թերթում հրապարակված «Այո» լոգոյի կրկնօրինակն է: Garoon ընկերությունն այդ տարբերանշանը որպես 2020-ի Սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի քարոզչական շտաբի լոգոյի սեփական տարբերակ էր ներկայացրել: «Այն իր մեջ ամփոփում է շղթաներից ազատման կոչի, և, իհարկե, «Այո՛»-ի ոգին։ Garoon-ը տեղին է համարել օգտագործել պաստառի տառատեսակը, և, մշակելով այն, վերածել է «Այո՛» արշավի լոգոտիպի»,- ասվում է հայտարարության մեջ։ Ըստ ընկերության՝ ՀՀ օրենսդրությունը հստակ տարբերակում է պաստառի և լոգոտիպի սահմանումը, ինչպես նաև հեղինակային իրավունքի խախտման կարգը։ Ընկերությունում ասում են՝ որևէ մեկի հեղինակային իրավունքը չեն խախտել և, չնայած դրան, միանում են «Այո»-ի շտաբի որոշմանը: Տարբերանշանի մրցույթի առաջին հորիզոնականի համար նախատեսված 3 մլն դրամ մրցանակը շտաբի որոշմամբ կբաշխվի «Երեկոյան Երևան» թերթի 1991-ի խմբագիր Նիկոլայ Ենգիբարյանի, գծանկարիչներ Ցոլակ Կանթեղ Ղարիբյանի և Ստեփանի Նորոյանի իրավահաջորդի միջև։ «Garoon գործակալության ստեղծած և մշակած լոգոտիպը կշարունակի մնալ «Այո՛» արշավի խորհրդանիշը, և մեր գաղափարը կծառայի իր նպատակին»,- նշվում է ընկերության հայտարարության մեջ։ Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |