8 դեկտեմբերի 2008 - 16:53 AMT
ՌԴ նախագահը երախտագիտություն է հայտնել այն բանի համար, որ հայ ժողովուրդը չի մոռանում Սպիտակի երկրաշարժից հետո Ռուսաստանի ցուցաբերած օգնությունը
Դմիտրի Մեդվեդեւը ուղերձ է հղել Հայաստանի 1988թ. երկրաշարժի զոհերին եւ փրկարարների սխրանքին նվիրված հուշարձանի բացման արարողության մասնակիցներին, հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հայաստնաւմ երկրաշարժի 20-րդ տարելիցի օրը մենք գլուխ ենք խոնարհում բնական տարերքի հազարավոր զոհերի հիշատակի առջեւ: Խորը հարգանքով եւ երախտագիտությամբ ենք հիշում այսօր փրկարարների սխրանքը, օգնության եկածներին, եւ աղետի գոտում բնականոն կյանքը վերականգնողների աշխատանքային սխրանքը: Մեծ աղետը ոչ ոքի անտարբեր չթողեց: Հայաստանին օգնության շտապածների անկեղծ պոռթկումը մնում է բնական աղետի հետեւանքների հետ պայքարում ազգամիջյան եւ միջազգային համագործակցության համերաշխության եւ արդյունավետության վառ օրինակը:

Ծանր պահին Ռուսաստանը անհապաղ օգնության ձեռք մեկնեց Հայաստանին, իր ներդրումն ունեցավ փրկարար եւ վերականգնողական աշխատանքներին: Երախտապարտ ենք այն բանի համար, որ հիշողությունն այդ մասին խնամքով պահպանվում է հայ ժողովրդի կողմից»:

1988թ. դեկտեմբերի 7-ին տեղի ժամանակով 11:41-ին Ռիխտերի սանդղակով 10 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումները հիմնահատակ ավերեցին Սպիտակն ու Լենինականը (այժմ Գյումրի); Երկրաշարժից տուժեցին 21 քաղաք ու շրջան, 350 գյուղ, որնցից 60-ը` ամբողջովին քանդվեցին: 25 հազար մարդ զոհվեց, շուրջ 100 հազարը վիրավորվեցին, եւ շատերը հաշմանդամ դարձան, շուրջ 500 հազարը զրկվեց տանիքից:

Սպիտակի երկրաշարժը աշխարհի խոշորագույն աղետների թվին է դասվում: