Երևանում է լեգենդար ֆուտբոլիստ Ալեսանդրո դել Պիեռոն27 փետրվարի 2020 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Իտալացի լեգենդար ֆուտբոլիստ, ժամանակին «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի հարձակվող Ալեսանդրո դել Պիեռոն Երևանում է: Նա Instagram-ի Stories բաժնում կարճ տեսանյութ է հրապարակել Երևանից՝ Արարատի տեսարանով: Այն ուղեկցվում է «Բարի լույս, Երևան» գրությամբ: Ալեսանդրո դել Պիեռոյի Հայաստան ժամանելու նպատակը հայտնի չէ:
Ֆուտբոլիստն Իտալիայի բոլոր ժամանակների երրորդ ռմբարկուն է համարվում: Նա 19 տարի խաղացել է «Յուվենտուսում» (11 տարի եղել է թիմի ավագը) և սահմանել ռեկորդ՝ 705 խաղում խփելով 290 գոլ։ 2013-ի սկզբին ֆուտբոլիստը դարձել է «Յուվենտուսի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։ Դել Պիեռոն նաև առաջատարն է մասնակցած խաղերի քանակով «Ծեր Սինյորայում»։ Նա զբաղեցրել է տասներորդ տեղը ռմբարկուների քանակով ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգայում։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |