Հայաստանը որպես դիտորդ կանդամակցի Կովկասի գծով ՌԴ խորհրդարանական հանձնաժողովին

PanARMENIAN.Net - Օրենսդիրների խորհրդի նախագահությունը դեկտեմբերին հավանություն կտա Կովկասի գծով մշտական խորհրդարանական հանձնաժողովի ստեղծմանը, հայտարարել է ՌԴ Դաշնությունների խորհրդի փոխխոսնակ Ալեքսանդր Տորշինը: Նրա խոսքերով, հանձնաժողովի կազմում կընդգրկվեն յոթ հյուսիսկովկասյան հանրապետությունների օրենսդիր ժողովների նախագահներ, սենատորներ, մեկական դեպուտատներ Պետդումայի յուրաքանչյուր խմբակցությունից, ինչպես նաեւ տնտեսական եւ ուժային գերատեսչությունների, առաջին հերթին ՆԳՆ-ի, ԱԴԾ-ի ներկայացուցիչներ: Հանձնաժողովը կղեկավարի բյուրոն, որին կանդամակցեն յոթ սենատորներ: Այս մարմնի ստեղծումը համաձայնեցված է նախագահի աշխատակազմի հետ, հավաստիացրել է փոխխոսնակը: Նոր կառույցը կզբաղվի հյուսիսկովկասյան հանրապետություններով, սակայն դիտորդի կարգավիճակով նրան կանդամակցեն Հարավային Օսեթիայի, Աբխազիայի, Վրաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի, իսկ հեռանկարում նաեւ` Թուրքիայի ու Իրանի խորհրդարանների ներկայացուցիչները: Հանձնաժողովը կվերլուծի իրավիճակը Հյուսիսային Կովկասում եւ կմշակի իրավիճակի կայունացմանն ուղղված լուծումներ, հաղորդել է Տորշինը: Հանձնաժողովի խնդիրներից մեկը կլինի ազգային կադրերի նախապատրաստումը, գրում է «Վեդոմոստի» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---