Ադրբեջանը հերքում է Վրաստանի հետ սահմանի փակման լուրը

Ադրբեջանը հերքում է Վրաստանի հետ սահմանի փակման լուրը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հերքում է կորոնավիրուսի տարածման հետ կապված Վրաստանի հետ սահմանի փակվելու մասին տեղեկությունը: Տարածած հայտարարության մեջ նշվում է, որ վրաց-ադրբեջանական սահմանին անձնագրային անցակետի փակվելու վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, տեղեկացնում է «Թրենդ»-ը:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Վրաստանի կառավարության որոշմամբ Ադրբեջանի հետ սահմանը 2 շաբաթով փակվել է փետրվարի 26-ին Վրաստանում հաստատվեց կորոնավիրուսի առաջին դեպքից հետո: Վարակակիրը 50-ամյա տղամարդ է, որը ժամանել էր Իրանից Ադրբեջանի տարածքով։

Նշվում է, որ ներկայումս Վրաստանի հետ սահմանը հատելու սահմանափակում չկա:

«Դեռևս այդ հարցի վերաբերյալ որոշում չի կայացվել: Եթե նման որոշում կայացվի հանրությունը կիրազեկվի»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:

Թբիլիսիում կորոնավիրուսի կասկածանքով հոսպիտալացվել է Ադրբեջանի 4 քաղաքացի: Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն հայտարարել է, որ հոսպիտալացված ադրբեջանցիներն Իրանից են վերադարձել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---