8 դեկտեմբերի 2008 - 18:16 AMT
Հայաստանի նախագահը կմասնակցի Ալեքսի Երկրորդի հուղարկավորությանը
Դեկտեմբերի 8-ին Հայաստանի նախագահը մեկնել է Մոսկվա` Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդի հուղարկավորությանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել նախագահի մամլո ծառայությունում: Ալեքսի Երկրորդի հուղարկավորությանը կմասնակցի նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդը վախճանվեց դեկտեմբերի 5-ին սրտի անբավարարությունից 79 տարեկան հասակում: