Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 26-ի

Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 26-ի

PanARMENIAN.Net - Փետրվարի 27-ի դրությամբ Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 26-ի, վարակակիրների ընդհանուր թիվը 245 է, հայտնում է Anadolu-ն:

Նշվում է, որ վիրուսն արդեն տարածվել է Իրանի 20 նահանգում:

Իրանում և աշխարհի ևս 34 երկրում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսի մոտ 80,000 դեպք:

Վարակից զոհերի թիվն ամբողջ աշխարհում հասել է մոտ 2800-ի , միայն Չինաստանում գրանցվել է վարակի 78,000 դեպք, դրանցից 2,700-ը՝ մահվան ելքով:

Հայաստանը փետրվարի 25-ից 2 շաբաթով փակել է Իրանի հետ սահմանը: Ըստ որոշման՝ դադարեցվել է Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու մասամբ սահմանափակվել է Մեղրիի անցակետով մուտքը ՀՀ։

Photo. Reuters
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---