Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը27 փետրվարի 2020 - 17:37 AMT PanARMENIAN.Net - 58 տարեկանում մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, փոխանցում է Հանրային ռադիոն: 1975 թվականից ի վեր Կարապետյանը ճամփորդել է Խորհրդային հայկական տարածքով՝ ուսումնասիրելով բնությունը, իսկ 1978-ից՝ լուսանկարել, չափել և նկարագրել հայկական հուշարձաններն ամբողջ պատմական Հայաստանի տարածքով։ Նա հետազոտել և ցուցակագրել է պատմական Հայաստանի հայ ճարտարապետության հազարավոր նմուշներ։ Կարապետյանը հայտնի է որպես հարևան պետություններում հայկական հուշարձանների նկատմամբ վերաբերմունքի քննադատ։ Նա նշել է, որ Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի իշխանությունները նպատակաուղղված ոչնչացնում են հայկական հուշարձանները: Իր փաստերը 2007-ին ներկայացրել է ԱՄՆ կոնգրեսին և 2008-ին՝ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |