ՌԴ դեսպան. Գազի գինը չի կարող «կռվախնձոր» դառնալ երկրների միջև27 փետրվարի 2020 - 18:07 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը` պատասխանելով գազի սակագնի շուրջ բանակցությունների վերաբերյալ հարցին, ասել է, որ չի կարծում, թե այն կռվախնձոր կդառնա երկու պետության հարաբերություններում: Նա հավելել է նաև, որ հարցին մանրամասնորեն չի տիրապետում, ուստի չի կարող հստակ պատասխաններ տալ, գրում է «Առավոտը»: Ավելի վաղ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ 2020-ին գազի գինը սահմանին չի փոխվի, բայց ապրիլի 1-ից, հնարավոր է, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը սակագնի վերանայման հայտ ներկայացնի Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողով: 2019-ի հունվարի 1-ից Հայաստան մատակարարվող գազի սակագինը ՀՀ և Վրաստանի սահմանին կազմում է 165 դոլար՝ 1000 խմ-ի համար, մինչ այդ սակագինը 150 դոլար էր: Տարբերությունն առայժմ վճարում է «Գազպրոմ Արմենիան»: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |