Սիրիայում 33 թուրք զինվոր է սպանվել, մի քանի տասնյակ` վիրավոր է

Սիրիայում 33 թուրք զինվոր է սպանվել, մի քանի տասնյակ` վիրավոր է

PanARMENIAN.Net - Իսլամիստների ու թուրքական ուժերի վերահսկողության տակ գտնվող Իդլիբում 33 թուրք զինվոր է սպանվել: BBC-ի հաղորդմամբ` Անկարան հարվածի ու թուրք զինվորների զոհվելու մեջ մեղադրել է Դամասկոսին։

Ի պատասխան գործողությունների, ըստ Sabah-ի, հարված է հասցվել Լաթաքիայի ուղղությամբ։ Զոհերից բացի, կան տասնյակ վիրավորներ․ CNN-ը՝ հղում անելով Հաթայի նահանգապետ Ռահմի Դողանին, հայտնում է հոսպիտալներ տեղափոխված 36 զինվորի մասին։

Հարվածից հետո Թուրքիան անվտանգության խորհրդի նիստ է գումարել, որի արդյունքում ընդունված հայտարարությամբ վրեժ է խոստացել սիրիական կողմին։ Երկրի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յանս Սթոլթենբերգի հետ․ վերջինս աջակցությունն է հայտնել Անկարային։

ՌԴ-ն ու Թուրքիան Սիրիայում պաշտպանում են հակամարտող կողմերին․ տարեսկզբից իսլամիստների ու թուրքամետ ուժերի կողմից վերահսկվող Իդլիբում վերսկսել են մարտերը, որոնց արդյունքում Ասադի բանակը մի շարք կարևոր տարածքներ է գրավել։ Թուրքական ու ռուսական ուժերը մի քանի անգամ հայտնվել են բախման եզրին․ իրավիճակը կայունացնելու դիվանագիտական փորձերն արդյունքի չեն հասել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---