Երևանը սքեյթ-պարկ կունենա. Օղակաձև այգում![]() 28 փետրվարի 2020 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Երևանի Օղակաձև զբոսայգում՝ Սբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հարևանությամբ, 2020-ի կեսերին հանրային սքեյթ-պարկ կլինի: Քաղաքապետարանից հայտնում են, որ այգին քաղաքին է նվիրաբերում Ուկրաինայի հայ համայնքի ղեկավար Վիլեն Շատվորյանը: Քաղաքապետ Հայկ Մարությանի հետ կնքած պայմանագրի համաձայն՝ սքեյթ-պարկը կկառուցվի մոտ 5000 քմ հատվածում: «Սա ոչ միայն սպորտաձև է, այլև մշակույթ: Սա ժամանցի վայր է, որտեղ երիտասարդությունը և սպորտով կզբաղվի, և ժամանակ կանցկացնի»,- ասել է Մարությանը: Սքեյթ-պարկի կառուցման աշխատանքները կիրականացվեն երկու փուլով: Տարածքում նախատեսված է բուժկետ, ինչպես նաև սքեյթի վարձակալման կետ:
![]() ![]() Ըստ նրա՝ ՔՊ-ն ու Փաշինյանը տասնապատիկ ավելի շատ վարկանիշ ունեն, քան ողջ ընդիմությունը Ոստիկանությունը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները հանրային անվտանգությունը պահպանելու համար «Սա պետք է լինի մեր բոլորի մոտեցումն այսօ՛ր և մի՛շտ»,- ասվում է գրառման մեջ Պարզվել է, որ քրեական գործ չի հարուցվել, մեղադրանք առաջադրելու համար էլ ապացույցներ չեն գտել ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |