Կորոնավիրուսի դեմ պոտենցիալ պատվաստանյութը Նուբար Աֆեյանի ընկերությունն է մատակարարել![]() 28 փետրվարի 2020 - 12:01 AMT PanARMENIAN.Net - Moderna Therapeutics ընկերությունը, որի համահիմնադիրը և գլխավոր տնօրենը հայազգի գործարար Նուբար Աֆեյանն է, կորոնավիրուսի դեմ պայքարող պատվաստանյութի առաջին խմբաքանակն է ուղարկել փորձարկման, հայտնում է Time-ը: Խմբաքանակն ուղարկվել է ԱՄՆ-ի ազգային առողջապահական ինստիտուտի Ալերգիկ և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտ (NIAID), որտեղ ապրիլին պատրաստվում են մարդկանց վրա թեստավորել կորոնավիրուսի պատվաստանյութը: Moderna-ն պատվաստանյութը ստեղծել է ռեկորդային կարճ ժամանակահատվածում, գենետիկ նոր մեթոդով: Հունվարի սկզբին չինացի գիտնականները հրապարակել էին նոր տիպի վիրուսի նուկլեոտիդային հաջորդականությունը, ինչը թույլ տվեց մասնագետներին սկսել պատվաստանյութի մշակման աշխատանքները: Որպես գյուտարար, ձեռներեց և գլխավոր տնօրեն՝ Նուբար Աֆեյանն իր 30-ամյա գործունեության ընթացքում համահիմնադրել և օգնել է կայանալ 40 հաջողակ նորաստեղծ ընկերության։ Նա նաև Flagship Pioneering ընկերության հիմնադիրն է և գլխավոր գործադիր տնօրենը: Ընկերությունը մարդու կյանքին առնչվող գիտաճյուղերում իրականացնում է համակարգային նորարարություններ, որոնք բարելավում են մարդու առողջությունն ու մարդկային կայուն զարգացումը: 2015-ին նա համահիմնադրել է նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը։ ![]() ![]() Եվրահանձնաժողովը խստորեն դատապարտել է Արցախի կրոնական և պատմական հուշարձանների ոչնչացումը «Աշխարհում որտեղ էլ հեղաշրջում լինի, մենք դա դատապարտում ենք»,-ասել է նա Պեսկովը նշել է, որ իրավիճակը պետք է մնա սահմանդրական դաշտում ՀՀ քաղաքացիները Վրաստան ժամանելիս պարտավոր են իրենց մոտ ունենալ PCR թեստի բացասական պատասխան ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |