Վաշինգտոնը թուրք-սիրիական բախումներում սատարում է Անկարային

Վաշինգտոնը թուրք-սիրիական բախումներում սատարում է Անկարային

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն հայտարարել է, որ մտահոգված է Սիրիայում թուրք և սիրիացի զինծառայողների միջև բախումներով և ստեղծված իրավիճակում սատարում է Անկարային: Այդ մասին հայտարարել է Պետքարտուղարության ներկայացուցիչը, գրում է ՏԱՍՍ-ը:

Իսլամիստների ու թուրքական ուժերի վերահսկողության տակ գտնվող Իդլիբում 33 թուրք զինվոր է սպանվել: BBC-ի հաղորդմամբ` Անկարան հարվածի ու թուրք զինվորների զոհվելու մեջ մեղադրել է Դամասկոսին։Հարվածից հետո Թուրքիան անվտանգության խորհրդի նիստ է գումարել, որի արդյունքում ընդունված հայտարարությամբ վրեժ է խոստացել սիրիական կողմին։ Երկրի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Սթոլթենբերգի հետ.վերջինս աջակցությունն է հայտնել Անկարային։

«Մենք պահպանում ենք կապը Թուրքիայի իշխանությունների հետ՝ նպատակ ունենալով հաստատում ստանալ ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ և պարզել ընթացիկ վիճակը տեղերում»,- ասել են Պետքարտուղարությունում:

Ըստ դիվանագետի՝ ԱՄՆ-ն «շարունակում է կոչ անել անհապաղ դադարեցնել ռեժիմի (Սիրիայի նախագահ Բաշար Ասադի) այդ զազրելի հարձակումը»:

«Ինչպես հայտարարել են ԱՄՆ նախագահը և պետքարտուղարը, մենք քննարկում ենք, թե ինչպես կարող ենք լավագույնս աջակցել Թուրքիային այս ճգնաժամում»,- ասել է ԱՄՆ արտաքին գերատեսչության ներկայացուցիչը:

ՌԴ-ն ու Թուրքիան Սիրիայում պաշտպանում են հակամարտող կողմերին․ տարեսկզբից իսլամիստների ու թուրքամետ ուժերի կողմից վերահսկվող Իդլիբում վերսկսել են մարտերը, որոնց արդյունքում Ասադի բանակը մի շարք կարևոր տարածքներ է գրավել։ Թուրքական ու ռուսական ուժերը մի քանի անգամ հայտնվել են բախման եզրին․ իրավիճակը կայունացնելու դիվանագիտական փորձերն արդյունքի չեն հասել։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---