Բուլղարիայում ասում են՝ Wizz Air-ը Երևան-Սոֆիա թռիչքներ կսկսի, ՀՀ քաղավիացիայի կոմիտեն նման հայտ չի ստացել

Բուլղարիայում ասում են՝ Wizz Air-ը Երևան-Սոֆիա թռիչքներ կսկսի, ՀՀ քաղավիացիայի կոմիտեն նման հայտ չի ստացել

PanARMENIAN.Net - Բուլղարիայի ղեկավարությունը հունգարական Wizz Air ավիաընկերությունն է ընտրել՝ Երևան-Սոֆիա չվերթներ իրականացնելու համար, հայտնում է Econ.bg-ն:

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից PanARMENIAN.Net ին ասացին, որ նման հարցում չեն ստացել, Երևան-Սոֆիա չվերթների մասին տեղեկություն չունեն:

Սկզբնաղբյուրում նշվում է, որ ընտրությունը կատարվել է միջպետական համաձայնագրերի արդյունքում՝ Եվրամիության և Բուլղարիայի ազգային օրենսդրության համաձայն: Ըստ դրանց՝ ավիաընկերությունը պատրաստ է շաբաթական երկու չվերթ իրականացնել` մարտի վերջից սկսած:

ՀՀ-ում Wizz Air և Ryanair բյուջետային ավիաընկերությունները դեռ 2019-ին են հայտարարել նոր ուղղություններ բացելու մասին: Wizz Air-ը հունիսից չվերթներ է սկսում Երևան-Լառնակա (Կիպրոս) ուղղությամբ, ապրիլից՝ Վիեննա և Վիլնյուս: Ryanair-ը հունվարից կանոնավոր թռիչքներ է իրականացնում Հռոմից ու Միլանից Երևան, իսկ ամռանից նաև՝ Բեռլինից: Թռիչքներ են իրականացվելու նաև Գյումրիից Մեմինգեն ուղղությամբ:

 Ուշագրավ
Ոստիկանությունը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները հանրային անվտանգությունը պահպանելու համար
«Սա պետք է լինի մեր բոլորի մոտեցումն այսօ՛ր և մի՛շտ»,- ասվում է գրառման մեջ
Պարզվել է, որ քրեական գործ չի հարուցվել, մեղադրանք առաջադրելու համար էլ ապացույցներ չեն գտել
Պաշտպանը նշել է, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը