Էրդողանի խորհրդական. 16 անգամ պատերազմել ենք ռուսների հետ և պատրաստ ենք կրկնել28 փետրվարի 2020 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական, անվտանգության և արտաքին քաղաքականության նախագահական կոմիտեի անդամ Մեսութ Հաքին հայտարարել է, որ Թուրքիան 16 անգամ պատերազմել է Ռուսաստանի հետ և պատրաստ է կրկին անել դա: Հաքին ասել է, որ ՌԴ-ում 25 մլն մահմեդական է ապրում և «Ռուսաստանը ներսից կմասնատվի», տեղեկացնում է թուրքական Ahval-ը: «Անցյալում Թուրքիան 16 անգամ պատերազմել է Ռուսաստանի հետ և պատրաստ է կրկնել: Մեր վրեժը սարսափելի է լինելու»,- ասել է նա: Իսլամիստների ու թուրքական ուժերի վերահսկողության տակ գտնվող Իդլիբում 33 թուրք զինվոր է սպանվել: Անկարան հարվածի ու թուրք զինվորների զոհվելու մեջ մեղադրել է Դամասկոսին։ Հարվածից հետո Թուրքիան անվտանգության խորհրդի նիստ է գումարել, որի արդյունքում ընդունված հայտարարությամբ վրեժ է խոստացել սիրիական կողմին։ Երկրի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յանս Սթոլթենբերգի հետ․ վերջինս աջակցությունն է հայտնել Անկարային։ ՌԴ-ն ու Թուրքիան Սիրիայում պաշտպանում են հակամարտող կողմերին․ տարեսկզբից իսլամիստների ու թուրքամետ ուժերի կողմից վերահսկվող Իդլիբում վերսկսել են մարտերը, որոնց արդյունքում Ասադի բանակը մի շարք կարևոր տարածքներ է գրավել։ Թուրքական ու ռուսական ուժերը մի քանի անգամ հայտնվել են բախման եզրին․ իրավիճակը կայունացնելու դիվանագիտական փորձերն արդյունքի չեն հասել։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |