Լուչեսկու. Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստն է, որին երբևէ մարզել եմ

Լուչեսկու. Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստն է, որին երբևէ մարզել եմ

PanARMENIAN.Net - Դոնեցկի «Շախտյորի» նախկին գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն իտալական Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում ասել է, որ «Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստն է, որին երբևէ մարզել է:

«Եղել են Վիլիանը, Դուգլաս Կոստան, Ֆերնանադինյոն, բայց Հենրիխը յուրահատուկ է, նա խելացի է, երբ դուրս է գալիս բաց տարածք, նրան անհնար է կանգնեցնել»,- ասել է մարզիչը, գրում է Tribuna-ն:

Լուչեսկուն հավելել է, որ Մխիթարյանի իդեալական դերը գրոհող կիսապաշտպանի դիրքն է:

«Սկզբից նա խաղում էր 8-րդ դիրքում, բայց հետո փոխեցի, և նա 26 գնդակ խփեց: Նա գրոհն ավարտին հասցնող է, նրան բաց տարածք է հարկավոր: Ա սերիայում նա կորղ է լավագույնը դառնալ, ափսոս, որ վնասվածքները խանգարում են»,- ասել է Մխիթարյանի նախկին մարզիչը:

Միրչա Լուչեսկուն մարզել է Մխիթարյանին ուկրաինական «Շախտյորի» կազմում 2010-2013 թթ.:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---