Մահացել է Սու-34-ի գլխավոր կոնստրուկտոր Մարտիրոսովը28 փետրվարի 2020 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Մահացել է բազմաֆունկցիոնալ Սու-34-ի կործանիչի գլխավոր կոնստրուկտոր Ռոլան Մարտիրոսովը: «Ցավոք, փետրվարի 27-ին 85 տարեկանում մահացել է Ռոլան Գուրգենի Մարտիրոսովը»,- ասել է ավիացիոն-շինարարական ոլորտից ՏԱՍՍ-ի աղբյուրը: Մարիտիրոսովի անմիջական տեխնիկական ղեկավարությամբ են մշակվել և կյանքի կոչվել Սու-34-ի հիմնական տեխնիկական լուծումները: Նա իրականացրել է կործանիչի մշակման, կառուցման, փորձարկումների և Նովոսիբիրսկի գործարանում սերիական արտադրության դնելու տեխնիկական ղեկավարումը: Մարտիրոսովը ծնվել է 1935-ի հոկտեմբերի 6-ին՝ Մոսկվայում: Սուխոյի կոնստրուկտորական բյուրո եկել է 1959-ին՝ ավարտելով Մոսկվայի Օրջոնիկիձեի անվան ավիացիոն ինստիտուտը: Մարտիրոսովը տարբեր պաշտոններ է զբաղեցրել կառույցում մինչև գլխավոր կոնստրուկտոր դառնալը: Նա մասնակցել է Սուխոյի բյուրոյում ստեղծված բազմաթիվ ինքնաթիռների ստեղծմանը, այդ թվում՝ Սու-24-ի և Սու-24Մ-ի: Մարտիրոսովը պատվավոր ավիաշինարար է, պարգևատրվել է Բարեկամության «Պատվո նշան» շքանշաններով: Photo. TASS Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ միջադեպի առնչությամբ 7 ձերբակալված կա Նախաձեռնվել է քրեական վարույթ |