Թանկյանը Նոր Զելանդիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառմանը ելույթ կունենա28 փետրվարի 2020 - 16:01 AMT PanARMENIAN.Net - «Գրեմմի» մրցանակակիր System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը մարտին ելույթ կունենա Նոր Զելանդիայի խորհրդարանում՝ ներկայացնելով, թե ինչ ազդեցություն է իր կյանքի վրա թողել Հայոց ցեղասպանությունը: Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբից հայտնում են, որ կայանալիք միջոցառմանը Թանկյանին է միանալու նաև ավստրալացի ցեղասպանագետ Պանայիոտիս Դայմադիսը, ով պատմելու է, թե ինչպես են նորզելանդացիներն օգնել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ցեղասպանությունից տուժած հայերին, ասորիներին և հույներին: Թանկյանը Նոր Զելանդիայի բնակիչ է: Նա մեծ ճանաչում է ձեռք բերել System of a Down խմբի կազմում: Երգիչը բազմիցս անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչմանը: 2019-ի դեկտեմբերին նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր առնչություն ունեն ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման և իր նախնիների հիշատակը հարգելու հետ։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը |