ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի 75 աշխատակից դիմում է գրել. Պատասխանատվությունն ԱՆ-ին են թողնում

ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի 75 աշխատակից դիմում է գրել. Պատասխանատվությունն ԱՆ-ին են թողնում

PanARMENIAN.Net - ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի 75 աշխատակից ազատման դիմում է գրել՝ իրավիճակի պատասխանատվությունը թողնելով առողջապահության նախարարության վրա, հայտարարել են 107 աշխատող ունեցող կենտրոնում:

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի ներկայացուցիչները փետրվարի 27-ին Կառավարության շենքի առջև բողոքում էին «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին միավորվելու՝ առողջապահության նախարարության որոշման դեմ: Նրանք նշում էին, որ որոշումը միանձնյա է և հիմնազուրկ: Ըստ նրանց՝ այն կայացվել է առանց մասնագիտական քննարկման:

Հայտարարության մեջ ասվում է, որ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետներն արհամարհված են և չեն հանդուրժում առողջապահության նախարարության կողմից նշանակված տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի և նախարարությունից կազմակերպություն ուղարկվող այլ անհատների ճնշումները:

«Նորից հայտնելով մեր անհամաձայնությունը «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ին միացնելու որոշմանը և չցանկանալով դառնալ դրա իրագործման արդյունքում անցանկալի հետևանքների կրողը՝ մենք ներկայացնում ենք աշխատանքից ազատման դիմում՝ թողնելով ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը ՀՀ առողջապահության նախարարության վրա»,- ասվում է հայտարարության մեջ:

ՁԻԱՀ-ի կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոնի միավորման մասին որոշումը, ըստ ԱՆ-ի, ուղղված է ծառայությունների ինտգերմանը և պացիենտների համար որակի ու հասանելիություն ապահովմանը։ Որոշումը գործադիրն ընդունել է հունվարի 30-ին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---